Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քննարկվում են մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարները

Քննարկվում են մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարները
21.10.2013 | 18:28

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ-4» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։

Գիտաժողովի ընթացքում հայ և արտասահմանցի երիտասարդ գիտնականները

ներկայացնում են իրենց աշխատանքները, քննարկում դրանք լայն

մասնագիտական շրջանակներում, ինչպես նաև ծանոթանում մոլեկուլային և բջջային կենսաբանության ոլորտի նորագույն նվաճումներին և գիտական արդյունքների ներդրմանը:

Կազմակերպիչները նշում են, որ երկօրյա գիտաժողովը կնպաստի ներհանրապետական և միջազգային գիտական համագործակցության խթանմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա հանրապետությունում տարվող

հետազոտությունների որակի բարձրացման վրա և կխթանի հայ գիտնականների ինտեգրումը միջազգային գիտական ոլորտին: Գիտաժողովն ուղղված է նաև մեկ այլ արդիական խնդրի լուծմանը՝ երիտասարդ կադրերի ներգրավմանը գիտության ոլորտ:

Գիտաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Նրանց զեկույցները գնահատվելու են հատուկ կոմիտեի կողմից։ Գիտաժողովի վերջում տեղի կունենա մրցանակաբաշխություն:

Նշենք, որ «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ- 4» գիտաժողովը նվիրված է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ